▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեն առնչվում սեփական «խերին», այլ` ռաստ են գալիս հերթական «շառին»...

Կյանքի ցանկացած բնագավառի մասին՝ գիտություն, առողջապահություն, տնտեսություն, արվեստ, մշակույթ և այլն, ամենաանհամեստ մարդն անգամ, համապատասխան գիտելիքներ չունենալու դեպքում, չէր համարձակվի քիթը խոթել և իր դիտարկումներն ու վերլուծություներն անել: Բացի...բացի իհարկե քաղաքականությունից:

Այսօրվա համաշխարհային փոթորիկների մեջ, ներառյալ նաև մեր երկրի հետ կատարվող ճակատագրական գործընթացները, մասնագետներն անգամ չեն կողմնորոշվում ու չեն համարձակվում այնքան առատաձեռն լինել իրենց տեսակետների արտահայտման մեջ, որքան դիլետանտ «ծակ պրոֆեսորները»: Միայն հայկական ֆեյսբուքը բավական է, որպեսզի խելագարության հասցնի բոլոր այն միամիտներին, ովքեր լարված կարդում և փորձում են կողմնորոշվել հազարավոր «քաղաքական մեկնաբանների», աշխարհի բոլոր անցուդարձերի գաղտնիքներն ու նրանց հեղինակներին իմացող «գիտունիկների» մտքերն ու վեր«լուծանքները»:

Չեմ նախանձում, բոլոր նրանց, ովքեր ընկել են այս հորձանուտի մեջ ու չեն կարողանում դուրս գալ: Այստեղ են ասել, չգիտես խնդա՞ս, թե՞ լաս...

Հ.Գ.

 

Եվ ինչն է ապշեցուցիչը, որ իրենց արտահայտած «խուճուճ մտքերում» գոնե պատահականորեն չեն առնչվում սեփական «խերին», այլ ո՜նց ֆռռում, մի գլուխ են ռաստ գալիս հերթական «շառին»...

 

 

 

Արմեն Զատիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more