▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից. Անդրանիկ Քոչարյան

«Ինչքան հասկացա, բացի Արփինե Հովհաննիսյանից, բոլորը վիրավորվել են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր աղմկահարույց արտահայտությանը, ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Անհայտ նշանակում է՝ հասարակությանը ոչ հայտնի: Չեմ պատրաստվում ներողություն խնդրել: Եթե Հովհաննիսյանի ընտանիքի անդամները նեղացել են, թույլ տվեք նրանք այդպիսի առաջարկով հանդես գան: Եթե վիրավորել եմ իր հայրիկին, պատրաստ եմ հանդիպել ու քննարկել խնդիրը»:

Ասուլիսի ընթացքում լրագրողները պատգամավորին տեղեկացրին, որ Արփինե Հովհաննիսյանի հայրը վաղուց մահացել է: «Ես չգիտեի՝ մահացել է, ու մինչև ձեր կողմից այդ լուրը հաղորդելը, պատրաստակամ էի նրա հետ քննարկել»,- ասաց Քոչարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more