▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ հիշում այլ ժամանակաշրջան, երբ էսքան քաղհալածյալ լիներ Հայաստանում»․ Միքայել Նահապետյան

Հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՍԴ դատավորներին առանց հայհոյանքի քննադատելու համար ու միակ բանը, որ պահանջում է Քննչական կոմիտեն` արգելել Էդգար Ղազարյանին քննադատական հանրային խոսք հնչեցնել։
Զգում եք չէ՞, ուր ենք հասել։ Ձեզ կարող են դատել զուտ նրա համար, որ Վահե Գրիգորյանը փխրուն սիրտ ունի ու հեշտ է նեղանում քննադատությունից։
Առաջներում քաղբանտարկյալներին գոնե ձևական մի բան «կարում» էին` բռնություն, զենք պահել, իշխանության տապալման փորձ-բան... Հիմա մեղադրանքը ուղիղ տեքստով ընդդիմադիր լինելն է։
Ես չեմ հիշում որևէ այլ ժամանակաշրջան, երբ էսքան քաղբանտարկյալ ու քաղհալածյալ լիներ Հայաստանում, իսկ ես նախորդ երկու իշխանությունների ժամանակ էղած քաղբանտարկյալներին անուն-ազգանունով հիշող մարդ եմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more