▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հավատում, որ Քոչարյանը չգիտեր, թե ինչ է անում. ուղղակի պետք էր Փաշինյանին լեգիտիմացնել. Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/Qocharyan-Pashinyan.jpg

«Հունիսի 21-ին վաղ առավոտյան, ժամը 5-ի կողմերը Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս, որում նշում է, որ նա չէր ուզում մասնակցեր ընտրություններին, ու որ իրեն փաստացի դա պարտադրել են: Հինգ ամիս անց՝ հոկտեմբերի 1-ին, նույն Սարգսյանը ասում է՝ «ես արդեն տևական ժամանակ է, որ ասում եմ՝ Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերը միայն մեկ նպատակ դնեն՝ իշխանափոխություն, այլ ոչ թե սրան իշխանությունից հեռացնել, ապա գալ իշխանության»:

Երեկ Գորիսում տեղի ունեցած ընտրություններում բանտարկված համայնքապետ Առուշանյանը մոտ 60% հավաքելով էական տարբերությամբ հաղթել է Փաշինյանի ներկայացուցչին: Մինչդեռ հունիսի 20-ին համապետական ընտրություններին նույն Գորիսում Փաշինյանը հաղթել էր հավաքելով 53% տոկոս: Էս երկու ընտրություններում մի բանն էր փոխվել՝ Առուշանյանը չէր առաջադրվել «Հայաստան» դաշինքով ու քարոզարշավում չէր մասնակցել Ռոբերտ Քոչարյանը:

Ոմանց համար սա կարող է և անակնկալ լինել, բայց ոչ մասնագետների ու ոչ էլ իհարկե Քոչարյանի համար: Դեռ համապետական ընտրություններից առաջ բոլոր հասկացող մարդիկ Քոչարյանին ասում էին, որ նա հավաքելու է 20%, որ դա են վկայում բոլոր սոցհարցումները, որ իր անտիռեյտինգը շատ ավելի մեծ է, քան Նիկոլի անտիռեյտինգը: Քոչարյանը այդ ամենին պատասխանում էր մեկ բան՝ «ես սոցիոլոգիային չեմ հավատում»:

Հիմա ես էլ Քոչարյանին չեմ հավատում: Չեմ հավատում ես, որ նա չգիտեր ինչ էր անում: Նա շատ լավ գիտեր, սոցիոլոգիային էլ հավատում էր, ուղղակի պետք էր Փաշինյանին լեգիտիմացնել, որպեսզի սա կատարի իր խոստումը ու ստորագրի դելիմիտացիան:

Պրակտիկան ցույց ա տալիս, որ պատերազմից հետո Փաշինյանին կարող էր հաղթեր նույնիսկ պոլի փեդը, բայց շատ հմուտ քաղտեխնոլոգների կողմից արվեց ամեն ինչ, որ դա տեղի չունենա»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more