▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ էլ հրաժարվում Ծառուկյանի փեսան լինելուց

Ծառուկյանի փեսան՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, այսօր ԱԺ-ում լրագրողներից պահանջում էր իրեն ոչ մի քաղաքական հարց չտալ, քանի որ ինքն ապաքաղաքականացված է:

Նա նաև հերքում է, որ Ծառուկյանի հետ քաղաքական փոխզիջման արդյունքում է նշանակվել Կոտայքի մարզպետի պաշտոնում: «Իսկ որևէ տեղ լսել եք, որ Ծառուկյանի պարագան կա իմ նշանակման մեջ»,-լրագրողների հարցին որոշեց հարցով պատասխանել Գուլոյանը, ինչին լրագրողների դրական պատասխանին արձագանքեց. «Սխալ եք լսել»:

Ինչ վերաբերում է լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Կարապետ Գուլոյանին նշանակել են, քանի որ նա Ծառուկյանի փեսան է, մարզպետը պատասխանեց, որ ինքը չի էլ հրաժարվում, որ Ծառուկյանի փեսան է, բայց դա որևէ դեր չի խաղացել:

Պարզվում է Կոտայքի մարզպետը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում նախընտրում է Վահագն Գևորգյանի թեկնածությունը, քանի որ կարծում է՝ համայնքի ղեկավարի բարդ աշխատանքում Գևորգյանը կկարողանա այդ լուծը տանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more