▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ անդրադառնա տվյալ կնոջ պահվածքին, դրանով պետք է զբաղվի իր ամուսինը»․ Ռուբեն Մխիթարյան

«Չգիտեմ՝ ինչու է որոշել հիմա այդպես խոսել, կարող էր ավելի շուտ սկսել․․․ Ես կօգտվեմ «Գյումրիի տղամարդու սահմանադրական իրավունքից» և չեմ անդրադառնա տվյալ կնոջ պահվածքին, որովհետև կարծում եմ՝ դրանով պետք է զբաղվի իր ամուսինը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Աննա Հակոբյանն անդրադառնում է բոլոր նրանց, ովքեր քննադատել են իրեն և իր ընտանիքին։

«Ցանկացած ատելության խոսույթ, կապ չունի՝ դա ով է ասում, դատապարտելի է, իհարկե չի կարելի նման բան թույլ տալ»,- հավելեց Մխիթարյանը։

***

«Երբ տղամարդը սկսում է կնոջից խոսել, բամբասել, կնոջ մասին վիրավորական խոսքեր ասել, յուրաքանչյուր կին էլ հնարավոր է սկսի նույն կերպ պատասախան տալ»,- Գյումրու քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի գրառումներին։ «Պետք է հասականան, որ կա արժանապատվություն, ինքնասիրություն, կան կարմիր գծեր, որոնք չպետք է անցնեն, և այդ տղամարդկանց էլ հորդորում եմ որևէ պարագայում հայ կնոջը չթիրախավորել։ Դա հայ տղամարդուն սազական չէ։ Ես որպես ՀՀ քաղաքացի սիրում և հարգում եմ ցանկացած ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, յուրաքանչյուրս պարտավոր ենք հարգել։ Այդ ամեն ինչը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան»,- ասաց նա։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more