▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէի պատկերացնում, որ մի օր կլինի «հայ», որ հարցականի տակ կդնի այս ամենը. Սիրուշո

1915 թ. տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունը: Դա կատարվեց հայերի բնօրրան Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության բոլոր հայաբնակ վեց վիլայեթներում՝ Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Վանի և Դիարբեքիրի նահանգներում, մայրաքաղաք Ստամբուլում։

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամյան էջում տարածել է իր հեղինակած ու կատարմամբ «Դեր Զոր»-ի տեսանյութն ու գրել.  «Երբ այս երգերը գրում էի, չէի պատկերացնում, որ մի օր կլինի “հայ”, որ հարցականի տակ կդնի այս ամենը»:

Նշենք, որ երգչուհին իր խոսքում ակնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում ելույթը` շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, իսկական իրարանցում էր առաջացրել մարդկանց մեջ:Մարդիկ նշում էին`կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանությունը:

Փաշինյանն, առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, հետևյալ տողերն էր ասել.

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», – նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more