▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէի ուզենա հիասթափված լինել, բայց կարծես թե «դհոլի» հոտ է գալիս...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Այսպես կոչված ,,հայտնի տաքսիստը,,, որով շատերս ուրախացանք ու հիացանք, պարզվում է, ըստ նրա գործընկերների, ոչ թե հերոս է, այլ անտի-հերոս, ԱԱԾ-ի կամ իշխանությունների կողմից ներդրված անձ, ինչ-որ օլիգարխի կողմից հովանավորվող...
Չենք ուզում միանշանակ կիսել հնչող կարծիքները, բայց այն հանգամանքը, որ արդեն իշխանական լրագրող դարձած ,,Կենտրոնի,, Պետրոսն անմիջապես հրավիրեց նրան եթեր ու ողջ հաղորդման ընթացքում գրեթե լռություն պահպանեց՝ թույլ տալով իրավաբան-տաքսիստին անարգել խոսել, նախարար Բեգլարյանի ցավը տանել, դեմ խոսել Գյումրու, Վանաձորի և այլ բնակավայրերի տաքսիստներին, պահանջել, որ մարդաթափ եղած քաղաքների վարորդներն էլ վճարեն այնքան, ինչքան վճարում են մայրաքաղաքի վարորդները՝ արդեն խոսում է այն մասին, որ ,,ինչ-որ տեղ մի բան սխալ է,,... Ի դեպ, սա իշխանությունների դիրքորոշումն է, որ տարբերակում չլինի, որ օրական հազիվ 1000 դրամ վաստակող, հին ու մաշված մեքենայով գործի դուրս եկող մարդը վճարի այնքան, որքան Արմանն է վճարում՝ իր բավական թանկարժեք ավտոմեքենայով... Նախարար Բեգլարյանը խոստացել է Արմանին պաշտոն տալ, ապահովել նրա կյանքը: Դե հո ամեն մի ,,շարքային,, վարորդի խոստումներ չեն տալիս...
Չէի ուզենա հիասթափված լինել, բայց կարծես թե ,,դհոլի,, հոտ է գալիս...

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more