Այշատ Բայմուրադովան, որը նախկինում Չեչնիայից փախել էր մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության օգնությամբ, անհետ կորել է Երևանում: Այս մասին The Insider-ի փոխանցմամբ հայտարարել է Օմսկի քաղաքացիական ասոցիացիայի համահիմնադիր Դանիիլ Չեբիկինը X-ում: Ակտիվիստը, որը նույնպես ապրում է Երևանում, Բայմուրադովայի անհետացման մասին իմացել է իր ընկերներից, որոնք նրա հետ նույն բնակարանում են ապրում։ Նրանց խոսքով՝ հոկտեմբերի 15-ին Այշատը գնացել է «Ինստագրամի ընկերուհու» հետ հանդիպելու և այլևս չի վերադարձել: Նրա հեռախոսը չի պատասխանում: Ավելի ուշ Ռամզան Կադիրովի մտերիմ մարդիկ նույնականացվել են այն ընկերոջ հետևորդների շարքում, որի հետ պետք է հանդիպեր Բայմուրադովան: Այշատի ընկերները կապ են հաստատել ոստիկանության հետ: Նրանք կարծում են, որ նրան կարող են առևանգել։ |
«Չեչեն կինն անհետացել է Երևանում»․ The Insider
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more