▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձայնագրությունները լինում են մոնտաժված, լինում են որպես սև PR գործիք. Վարդևանյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակածի մասին

Ձայնագրությունները լինում են մոնտաժված, լինում են որպես սև PR գործիք. Վարդևանյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակածի մասին

«Հակակոռուպցիոն կոմիտեի հերթական ձայնագրությունը, որ հրապարակվեց, մասնակի լսեցի, ուզում եմ հիշել` Հանրապետության հրապարակում մենք հանրահավաք ունեցե՞լ ենք։ Թե կարող է` մի բան մենք չենք նկատել, միգուցե օրվա իշխանությունների հանրահավաքին էր դա վերաբերում։ Եվ ամենակարևորը` ընդհանրապես լինի դա ՔՊ ներկայացուցիչ, թե մեկ այլ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, անմեղության կանխավարկածը պետք է հարգել»,–դատական նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբանը` հարցնելով` կարծես մի տեսախցիկ նվիրելու պատմություն կար, այդ մասով ձայնագրություն հրապարակվե՞լ է, թե՞ ոչ։

***

Հաջորդ դատական նիստին դատավորին բացարկի միջնորդություն ենք ներկայացնելու` առաջարկելով, որ ինքնաբացարկ ներկայացնի. Վարդևանյանը` Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի պաշտպանը նշում է, որ թե՛ այսօրվա դատական նիստին կայացված որոշումները, թե՛ նախորդինը, երբ Սամվել Կարապետյանին թույլ չտվեցին անգամ այցելել հոր գերեզմանին, իրենց համար բավարար են, որ ներկայացնեն բացարկի միջնորդություն դատավոր Վահե Դոլմազյանին։

«ՀՀ–ում այլևս խախտված է քաղաքական գործընթացի հավասարության երաշխիքը։ Եթե քաղաքական ուժերից մեկի առաջնորդը կարողանում է շփվել քաղաքացիների հետ, ներկայացնել իրենց ծրագրերը, իսկ մյուս ուժի քաղաքական առաջնորդն այդ հնարավորությունից զրկված է, սա խոսում է Հայաստանում քաղաքական իրավունքների հավասարության խաթարման մասին»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more