▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծախվելուն էլ ձև կա...

Մեծ հաշվով իմ համար նորմալ ա, որ մերոնք խաղը ծախել են, որովհետև մենք կորցնելու բան չունեինք, իսկ 2 միլիոն եվրոն էսօր քիչ փող չի)) Ուղղակի ծախվելուն էլ ձև կա, մի քիչ վատ են խաղում, պայքարի իմիտացիա են անում, մի գոլի տարբերությամբ են կրվում, էն էլ ասենք պենալ են սարքում, որ շատ չզռռա, ոչ թե 2 միլիոնի անուն են լսում, ու սաղով անցնում Ալբանիայի կողմ, սկսում մեզ գոլեր խփել կամ իրանց պաս տալ։ 
Այլ հարց ա, որ ի սկզբանե պետք ա չհասներ սրան, որ մենք կորցնելու բան չունենայինք ու վերջին խաղը ծախեինք, իսկ դրա մեղավորներին բոլորս էլ գիտենք։ Հիմաեթե էս փաստը ապացուցվի, շանս կա, որ մեղավորները կփոխվեն, ու նույնիսկ եթե մի ընտրական շրջափուլ մեզ որակազրկեն, ես էլի համաձայն կլինեմ 2 տարի սպասեմ,քան ամեն անգամ սենց խայտառակ խաղ նայեմ։

Արման Թաթոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more