▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղրանկար թուրք դատախազի՝ իբր Հայաստան փախնելու մասին. «Իմ երկիր եմ վերադառնում»

 

Թուրք դատախազ  Զեքերիա Օզի՝ Հայաստան փախնելու մասին լուրերից հետո սոցիալական կայքերում հայտնվել է դատախազի ծաղրանկարը:  
Ծաղրանկարում դեպի Հայաստան ցույց տվող ցուցանակի վերևում գրված է. «Ի՞նչ փախնել… պաշտոնավարումս ավարտել եմ, իմ երկիր եմ վերադառնում»:
Նշենք, որ դատախազը մասնակցություն է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 17 և 25-ի կաշառակերության  սկանդալին, որից հետո պաշտոնանկ է արվել:
Հիշեցնենք, որ օրերս թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին, թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան:
Ermenihaber.am-ի իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք սակայն նախընտրեցին անանուն մնալ, հնարավոր եղավ պարզել, որ Զեքերյա Օզ և Ջելալ Քարան անուն-ազգանուններով Թուրքիայի քաղաքացիներ մուտք չեն գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
 
Աղբյուր`    Ermenihaber

Թուրք դատախազ  Զեքերիա Օզի՝ Հայաստան փախնելու մասին լուրերից հետո սոցիալական կայքերում հայտնվել է դատախազի ծաղրանկարը:  
Ծաղրանկարում դեպի Հայաստան ցույց տվող ցուցանակի վերևում գրված է. «Ի՞նչ փախնել… պաշտոնավարումս ավարտել եմ, իմ երկիր եմ վերադառնում»:Նշենք, որ դատախազը մասնակցություն է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 17 և 25-ի կաշառակերության  սկանդալին, որից հետո պաշտոնանկ է արվել:Հիշեցնենք, որ օրերս թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին, թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան:

Ermenihaber.am-ի իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք սակայն նախընտրեցին անանուն մնալ, հնարավոր եղավ պարզել, որ Զեքերյա Օզ և Ջելալ Քարան անուն-ազգանուններով Թուրքիայի քաղաքացիներ մուտք չեն գործել Հայաստանի Հանրապետության տարածք: 

Աղբյուր`    Ermenihaber

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more