Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Ծաղկաձոր քաղաքում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող էլիտար թաղամասի հարևանությամբ, մահացած քաղաքացիներ կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են 2 տղամարդու մարմին։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, նշում էին, որ մահացածները ու վիրավորները նշված վայրում երկաթե զրուցարան են տեղադրելիս եղել, երբ հավանաբար անզգուշաբար կպել են այդտեղով անցնող 10 000 վոլտ լարման հոսանքի լարերին և հոսնաքահարվել։ |
Ծաղկաձորում էլիտար շենքի մոտ հայտնաբերվել է 2 տղամարդու մարմին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more