▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղիկներ, շատրվաններ, օդապարիկ, անակնկալներ մետրոյում և փողոցներում...Ապրիլի 7-ը Երևանում

Մայրաքաղաքում,ապրիլի 7-ի  վաղ առավոտից,  շարունակվել  են Մայրության և գեղեցկության տոնի առիթով հաճելի անակնկալները: Անցորդ կանանց ու աղջիկներին քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով էին դիմավորել Երևանի փողոցներում։

Մայրության և գեղեցկության օրը Երևանի մետրոյում ևս շնորհավորանքների ու անակնկալների պակաս չկար: Երևանի քաղաքապետի անունից այստեղ կին ուղևորների ապրիլի 7-ը շնորհավորել են մեկ ուղերթ տևողությամբ կենդանի կատարմամբ համերգով, շնորհավորական բացիկներով ու ծաղիկներով։ Քաղաքի փողոցներում շրջող տոնականորեն ձևավորված 3 ձիակառքից կանանց ու աղջիկներին ծաղիկներ ու Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ են բաժանվել: Անցորդ կանանց ու աղջիկներին քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով են դիմավորել Երևանի տարբեր հանգստի գոտիներում։ Մայրության և գեղեցկության օրվա հերթական անակնկալը Ազատության հրապարակում էր։ Երևանի քաղաքապետարանը տոնի կապակցությամբ օդապարիկով նվեր-թռիչքի հերթական հնարավորությունն էր ընձեռնել կանանց և աղջիկներին։ Հանրապետության հրապարակում զբոսնող կանանց ու աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ֆլեշմոբով շնորհավորել են փոքրիկ երևանցիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more