▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավոք սրտի`այն,ինչ անում են որոշ լրատվական կայքեր,մեղմ ասաց անբարոյականություն է զոհված հերոսների հանդեպ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ուզում եմ խոսել այս օրերի ընթացքում հաճախ հանդիպող մի արատավոր երևույթի մասին. 
Ցավոք սրտի այն ինչ անում են, որոշ լրատվական կայքեր, մեղմ ասաց անբարոյականություն է ՝զոհված հերոսների, հայ զինվորի, Հայոց բանակի, և հայ ազգի հանդեպ: Գնում են դիրքեր, հոսպիտալ ու ամեն գնով՝ տարբեր լրագրողական հնարքներով, փորձում են զինվորներից կորզել .

«Համապատասխան զենք չունենք , փամփուշտները վերջացել էին» ,ու նման հարցերի՝ իրենց ձեռնտու պատասխաններ ստանալ: Շարքային զինվորը, որը վիրավոր է ինչ ե՞ք ուզում, որ ասի,ինքը ինչ գիտի ինչ զենքեր կան, որ չունենք: Ձեր հարցերի հասցեատերերը զինվորները չեն, շարքայինից սկսած մինչև դասակի հրամանատար: Պարտադիր չէ տիրապետեն, թե ինչ զենք ունենք, կամ չունենք, կամ ինչ զենք է հարկավոր իրենց առջև դրված խնդիրը լուծելու համար: 
Հենակետերը պահեստներ չեն, վանքում էլ է խունկն ու մոմը վերջանում: Ամեն հենակետ ստանում է համապատասխան քանակի զինամթերք: Ես չգիտեմ Դուք ում շահերն եք սպասարկում, ում անձնական նկրտումների համար եք դա անում, բայց դա ճիշտ և գեղեցիկ չէ: Պատերազմական գործողություններում հաջողության հասնելու համար, պիտի ամեն զինվորական օղակ կատարի իր առջև դրված հստակ խնդիրը: Իսկ այն, որ մեր զինվորականները՝ հասարակ զինվորից մինչև Գերագույն գլխավոր հրամանատար փայլուն կերպով կատարել են իրենց առջև ծառացած խնդիրը՝ դա փաստ է:

Գեղամ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more