▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավալի է, որ պաշտոնյան այդպես կարող էր հեռանալ․ Ավինյանը՝ Վանեցյանի մասին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։

«Ես կարող եմ հղում անել վարչապետի ասածներին. ավելացումներ չունեմ», - ասաց Ավինյանը։

Նա կրկնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասի պնդումը, թե Վանեցյանի հրաժեշտի խոսքը հարիր չի եղել սպային։ Փոխվարչապետը հավելեց, որ իր համար ցավալի է, որ պաշտոնյան այդպես կարող էր հեռանալ։

Դիտարկմանը, թե արդյո՞ք Վանեցյանի հրաժարականի խոսքը չպետք է դիտարկել որպես ազատ խոսքի դրսևորում, Ավինյանը ասաց, որ համաձայն չէ այդպիսի մեկնաբանման հետ։

«Որևէ ստվերային գործարք լինել չէր կարող», - անդրադառնալով 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ իշխանության փոխանցման ընթացքում նախկին իշխանությունների հետ ստվերային գործարքի վերաբերյալ դիտարկմանը՝ ասաց նա։ Ավինյանի պնդմամբ՝ Փաշինյանը չէր կարող այդպիսի քայլերի գնալ։

Նշենք, որ փոխվարչապետ Ավինյանը «Արմենիա Մադիոթ» հյուրանոցում մասնակցում էր հակակոռուպցիոն թեմայով կազմակերպված համաժողովին։

Հիշեցնենք, որ Փաշինյանի և Վանեցյանի միջև լարվածությունը վերջինիս հրաժարականի խոսքից հետո տեղափոխվել է առավել հանրային տիրույթ։ Փաշինյանը Վանեցյանին մեղադրում է սպային ոչ հարիր քայլերի, իսկ Վանեցյանը նրան՝ պոպուլիստական քայլերի մեջ։

 

Դիտեք նաև՝ Եթե սպան նման բան է անումնշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Փաշինյանը` Վանեցյանի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more