▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չաթլախներն են ինչ-որ շատացել...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Կաթնեղենի մեջ կաթ չկա, երշիկեղենի մեջ միս չկա, մարդկության մեջ՝ մարդկություն, հարաբերությունների մեջ ազնվություն, հավատարմություն ու նվիրվածություն…

Մարդկային «աղի ու համի»  խիստ դեֆիցիտ է, չաթլախներն են ինչ-որ շատացել, բարգավաճել…Գնվելը, շահամոլությունն ու խարդախությունն է շատացել…Ոչ մի բանի մեջ համ ու հոտ չկա, նույնիսկ ծաղիկներն առաջվա բույրը չունեն…

Մարդկային սպրեյդ, փոխարինիչ, ապահովիչ, պահպանակ տեսակն է շատացել…
Գյուղմթերքների մեջ նիտրատն է շատացել, մարդկային մեծ՝ գերակշռող ամբոխի կամ ավելի ճիշտ ոհմակի մեջ՝ հաճույքով թուլացող վաճառվողները, քցող-գռփող, կեղծավոր ու շահամոլ կենդանակերպերը…

Հազվագյուտ և բյուրեղացածներ էլ կան՝ մարդ տեսակը, իսկական, որոնք քիչ են…Բայց փառք Աստծո, որ կան, գուցե մերա՞ն դառնան…

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more