▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի վերջին հնարավորությունը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այսօրը կարող է Հայաստանի նորագույն պատմության մեջ հիշվել ոչ միայն Սպարապետի ծնունդով: Այսօրը միգուցե կա պատմությունը և դեպքերը փոխելու հիանալի ու պատմական հնարավորություն: Եվ այդ հնարավորությունը մեկ մարդու ձեռքերում է՝ Գագիկ Ծառուկյանի:

Վերջինս կարող է իրոք փոխել դեպքերի ընթացքը մեկ նախադասությամբ, որ շարունակում է պայքարել իշխանությունների դեմ և որ այն իրավիճակը, որում նա հայտնվեց այս մի քանի օրերի ընթացքում, սուտ են, կեղծ և մտացածին և որ նա շարունակում է մնալ նույն պայքարով լեցուն Ծառուկյանը:

Նա կարող է իրոք ապացուցել տարիներ շարունակ իր իսկ կողմից ցիտվող նախադասությունը, որ պատրաստ է կորցնելու ամեն ինչ՝ բայց ոչ միայն ժողովրդի հավատն ու վստահությունը: Կանի՞ այդ ամենը Ծառուկյանը: Իհարկե, ոչ:

Ալեքսան Մակասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more