Armtimes.com-ը գրում է.
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ քննարկվում է հայաստանյան ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդը երկարաձգելու առաջարկով կրթության եւ գիտության նախարարություն դիմելու հարցը: Պատճառը հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական վարակների տարածումն է:
Մեր տեղեկություններով, սակայն, չափազանց մեծ է հավանականությունը, որ նման որոշում ընդունվի, եւ դասերը վերսկսվեն նախատեսվածից ուշ:
Հիշեցնենք, որ ձմեռային արձակուրդը սկսվել է դեկտեմբերի 28-ից: Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, առաջին եւ երկրորդ դասարանցիները պետք է հանգստանային մինչեւ հունվարի 24-ը ներառյալ, իսկ երրորդից տասներկուերորդ դասարանցիների արձակուրդը նախատեսված էր ավելի կարճ` մինչեւ հունվարի 10-ը ներառյալ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում