Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հայ ժողովրդի պարծանք՝ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը որոշել է ինքնաոչնչացմամբ զբաղվել...Չգիտես ինչու,բայց 1978-81 թթ-ին աշխարհի լավագույն ծանրորդ ճանաչված մեր համաքաղաքացին որոշել է,որ դեսպան լինելը նույնքան նրա մոտ հեշտ կստացվի,որքան ծանրաձող բարձրացնելը...2014 թ-ի հունիսի 24-ից Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը ստանձնած Յուրի Վարդանյանը բազում անգամ աչքի է ընկել դիլետանտությամբ...Սիրողական մակարդակով դիվանագետ Վարդանյանն իր գործունեությամբ ուղղակի վնաս է տալիս ՀՀ-ին....Սակայն փետրվարի 26-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ելույթը,որը տեղի էր ունեցել Վիրահայոց թեմի "Հայարտուն" կրթամշակութային կենտրոնում ուղղակի խայտառակություն է...Յ.Վարդանյանի այս ելույթ կոչվածը մեկնաբանել հնարավոր չէ...Մտքերի այս "փորլուծությունը" և անհոդաբաշխ արտահայտությունների տարափը վերլուծելու համար մի քանի բժիշկ-մասնագետներ են անհրաժեշտ....Այս ութ րոպեանոց ելույթը հակահայ քարոզչության դասական օրինակ է...Այն պետք է ներառվի ՀՀ-ի դիվանագիտական դպրոցի ֆիլմադարանում և ներկայացվի "Ինչպիսին չպետք է լինի դեսպանը" դասի ժամանակ...
Եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի փոքր հարգում է մեր լեգենդար մարզիկին,ապա հենց վաղը նրան հետ կկանչի Թբիլիսիից ,և թույլ չի տա,որ նա շարունակի ինքնապախարակման և ինքնաոչնչացման գործընթացը...
Վրաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է և ՀՀ-ն իրավունք չունի Թբիլիսիում ունենալ Յ.Վարդանյանի նման դեսպան...Դա շատ մեծ շռայլություն է մեզ համար...
Ես համաձայն եմ Յ.Վարդանյանի հետ,որ հարյուր տարի հետո մենք չենք լինի,բայց եթե ՀՀ-ն ունենա նրա նման դեսպաններ,ապա հավանական է,որ մենք լինենք,բայց Հայաստանի Հանրապետությունը չլինի...
Գագիկ Լևոնի Համբարյան