ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 17-ին զինված հարձակման ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակը այսօր էլ ավելի է վատթարացել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտնել են առողջապահության նախարարության լրատվական վարչությունից։
Հուլիսի 17-ի եւ դրան հաջորդած դեպքերի հետեւանքով տուժածներից այս պահին հիվանդանոցում է գտնվում 16 մարդ, որից 3-ը՝ ոստիկան:
Նշենք, որ ոստիկանը կրծքային-որովայնային հրազենային վիրավորում էր ստացել եւ գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում։ Վնասվել են լյարդը, բարակ եւ հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաեւ թոքերը։