▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանր տեխնիկան նորից մտել է Ազատի կիրճ

Մայիսի 16-ին՝ օրվա երկրորդ կեսին ծանր տեխնիկան մտել է Ազատի կիրճ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի շինարարությունն իրականացնելու համար: «Այսօր ամբողջ օրը կիրճում աշխատել են: Ծառերը արմատախիլ են արել, տեղը հող լցրել, իբրեւ թե ծառ չի եղել: Բերել են քարեր ջարդող, ծառեր կտրող, ճանապարհ հարթեցնող մեքենաներ: Երեկ ծրագիր իրականացնողները կրկին եկել էին գյուղապետարան, հանդիպում են առանձին գյուղացիների հետ»,- ԷկոԼուրին ահազանգեցին Գառնիի բնակիչները:

Սա տեղի ունեցավ գառնեցիների կողմից Քաղցրաշենի ծրագրի՝ մայիսի 12-ին հերթական քննարկումը բոյկոtելուց հետո:

Ծանր տեխնիկան Ազատի կիրճ են մտցնում արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ բնակիչները մոտ 10 ժամ Գառնի-Երեւան ավտոճանապարհը փակած պահեցին, մինչեւ տեխնիկան  դուրս բերվեց կիրճից:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more