▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկանում ենք այդ պատմությունների մասին լսել հենց ձեզնից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդես է եկել առաջարկությամբ․

Չնայած նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ստեղծված մարտահրավերներին՝ մեզ հասնում են բազմաթիվ դրական պատմություններ այն մասին, թե Հայաստանում մարդիկ ինչպես են միմյանց օգնում ճգնաժամը հաղթահարելու հարցում։

Դեսպան Թրեյսին և դեսպանատան անձնակազմը ցանկանում են լսել այդ պատմությունների մասին հենց ձեզնից։

Գրեք, թե ինչպես են ընկերները, բարեկամները և հարևաններն օգնում մեկը մյուսին։
Ձեր գրառումներում նշեք ԱՄՆ դեսպանատանը՝ @usembarmenia և օգտագործեք #AllTogether հեշթեգը, իսկ մենք կտարածենք դժվարին իրավիճակում տոկունությունը պահպանելու մասին ձեր պատմությունները։
Ի վերջո, այս պայքարում մենք բոլորս միասին ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more