▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած նոր բեմ, նոր հանդիսատես նոր ուժ ու եռանդ է բերում

 

150-րդ թատերաշրջանը աճեմյանցիները կսկսեն «Գամարջոբա մամա» հայ-վրացական համատեղ 
ներկայացմամբ: Սեպտեմբերի 25-ին և 26-ին Գյումրու դրամատիկական թատրոնում կներկայացվի Թբիլիսիի 
Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի հետ համատեղ նոր կատակերգություն՝ թատրոնի գլխավոր 
ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությամբ: Ի դեպ՝ սա Հայսատանի սահմաններից դուրս գործող միակ 
հայկական պետական թատրոնի հետ առաջին համագործակցությունը չէ, այս երկու ստեղծագործական 
կոլեկտիվները նույն բեմում առիթ ունեցել էին ստեղծագործել նաեւ 2013-ին:
Գյումրի- Թբիլիսի թատերական կամուրջի, «Գամարջոբա մամա» նախագծի և Պետրոս Ադամյանի անվան 
հայկական թատրոնի շենքի սպասվող վերանորոգման աշխատանքների  մասին զրուցեցինք Թբիլիսիի Պ. 
Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հետ
-Պարոն Բայանդուրյան, ուզում եմ սկսել Գյումրու դրամատիկական թատրոնի հետ սկսված ու շարունակվող 
համագործակցությունից: Ինչպես եք գնահատում երեւույթը:
-Իհարկե դրական եմ գնահատում: Լավ կլիներ հետագայում արդեն մենք հրավիրեինք Գյումրու առաջատար 
դերասաններին մեր ներկայացումներին մասնակցելու, եւ, առհասարակ, համատեղ արվող ներկայացումները միշտ էլ 
հաջողություններ են ունենում: 
-Ամեն ինչ սկսվեց ,,Այ քեզ Խաթաբալայից,,: Գյումրին ծափահարեց ձեր դերասաններին ու գոհ մնաց: Ինչ տվեց Ձեզ ու 
Վրաստանի հայկական թատրոնին այս համագործակցությունն ու ինչ եք ակնկալում Գամարջոբա մամայից:
-Նախեւառաջ շնորհիվ այդ ներկայացման մեր դերասանները մեկ անգամ եւս շփվեցին Հայաստանում գործող 
դերասանների եւ Գյումրու թատրոնի հանրույթի հետ: Ստեղծագործող մարդը, երբ հնարավորությույնն ունի խաղաղալ մեծ 
բեմում մեծ պատասխանատվությաամբ է մոտենում այդ հնարավորությանը: Ցանկացած նոր բեմ, նոր հանդիսատես նոր 
ուժ ու եռանդ է բերում: Այս համագործակցությունն, իհարկե, հատկապես կարեւոր է երիտասարդ դերասանների համար: 
-Պարոն Բայանդուրյան, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը միակ պետականն է, որ գործում է 
Հայաստանից դուրս: Տեղյակ ենք նաեւ, որ թատրոնի շենքը վթարային է: Երբ  կվերանորգվի այն ու պատրաստ կլինի 
շահագործման: 
-Շենքի վերանորոգման համար մրցույթ է հայտարարված: Մինչեւ դեկտեմբեր վթարային վիճակից շենքը դուրս կբերվի եւ 
պատրաստ կլինենք ընդունելու հանդիսատեսին:
-Ինչ է տեսնելու սեպտերմբերի 25-ին հանդիսատեսը Գյումրիում: Ձեր դերասան Սերգեյ Սաֆարյանն առայժմ գաղտնի է 
պահում՝ ինչ կերպարում է լինելու: Գուցե դուք բացահայտեք:
-Ինձ թվում է՝ այդ հարցի  հացեատերը  Գյումրու թատրոնն է : Միայն ասեմ, որ շատ ուրախ եմ, որ Գյումրու թատրոնը 
մեր Սերգեյի կարիքն ունի: Նա իրոք շնորհաշատ դերասան է:
- Գամարջոբա Մամայից հետո նոր համատեղ ներկայացումների սպասենք:
-Հուսանք, որ արդպիսիք կլինեն:

150-րդ թատերաշրջանը աճեմյանցիները կսկսեն «Գամարջոբա մամա» հայ-վրացական համատեղ ներկայացմամբ:

Սեպտեմբերի 25-ին և 26-ին Գյումրու դրամատիկական թատրոնում կներկայացվի Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի հետ համատեղ նոր կատակերգություն՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությամբ:

Ի դեպ՝ սա Հայսատանի սահմաններից դուրս գործող միակ հայկական պետական թատրոնի հետ առաջին համագործակցությունը չէ, այս երկու ստեղծագործական կոլեկտիվները նույն բեմում առիթ ունեցել էին ստեղծագործել նաեւ 2013-ին:

Գյումրի- Թբիլիսի թատերական կամուրջի, «Գամարջոբա մամա» նախագծի և Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի շենքի սպասվող վերանորոգման աշխատանքների  մասին զրուցեցինք Թբիլիսիի Պ.  Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հետ

-Պարոն Բայանդուրյան, ուզում եմ սկսել Գյումրու դրամատիկական թատրոնի հետ սկսված ու շարունակվող համագործակցությունից: Ինչպե՞ս եք գնահատում երեւույթը:

 

-Իհարկե դրական եմ գնահատում: Լավ կլիներ հետագայում արդեն մենք հրավիրեինք Գյումրու առաջատար դերասաններին մեր ներկայացումներին մասնակցելու, եւ, առհասարակ, համատեղ արվող ներկայացումները միշտ էլ  հաջողություններ են ունենում: 

 

-Ամեն ինչ սկսվեց ,,Այ քեզ Խաթաբալայից,,: Գյումրին ծափահարեց ձեր դերասաններին ու գոհ մնաց: Ի՞նչ տվեց Ձեզ ու Վրաստանի հայկական թատրոնին այս համագործակցությունն ու ի՞նչ եք ակնկալում Գամարջոբա մամայից:

 

-Նախեւառաջ շնորհիվ այդ ներկայացման մեր դերասանները մեկ անգամ եւս շփվեցին Հայաստանում գործող դերասանների եւ Գյումրու թատրոնի հանրույթի հետ: Ստեղծագործող մարդը, երբ հնարավորությույնն ունի խաղաղալ մեծ  բեմում մեծ պատասխանատվությամբ է մոտենում այդ հնարավորությանը: Ցանկացած նոր բեմ, նոր հանդիսատես նոր ուժ ու եռանդ է բերում: Այս համագործակցությունն, իհարկե, հատկապես կարեւոր է երիտասարդ դերասանների համար: 

 

-Պարոն Բայանդուրյան, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը միակ պետականն է, որ գործում է Հայաստանից դուրս: Տեղյակ ենք նաեւ, որ թատրոնի շենքը վթարային է: Ե՞րբ  կվերանորգվի այն ու պատրաստ կլինի շահագործման: 

 

-Շենքի վերանորոգման համար մրցույթ է հայտարարված: Մինչեւ դեկտեմբեր վթարային վիճակից շենքը դուրս կբերվի եւ պատրաստ կլինենք ընդունելու հանդիսատեսին:

 

՞նչ է տեսնելու սեպտեմբերի 25-ին հանդիսատեսը Գյումրիում: Ձեր դերասան Սերգեյ Սաֆարյանն առայժմ գաղտնի է  պահում՝ ինչ կերպարում է լինելու: Գուցե դուք բացահայտեք:

 

-Ինձ թվում է՝ այդ հարցի  հացեատերը  Գյումրու թատրոնն է : Միայն ասեմ, որ շատ ուրախ եմ, որ Գյումրու թատրոնը  մեր Սերգեյի կարիքն ունի: Նա իրոք շնորհաշատ դերասան է:

 

- Գամարջոբա Մամայից հետո նոր համատեղ ներկայացումների սպասե՞նք:

 

-Հուսանք, որ արդպիսիք կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more