Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է բլոգեր Արթուր Չախոյանի, Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր Մարգարյանի հանդեպ առաջադրված մեղադրանքներից։ Նա իր անհամաձայնությունն է հայտնել առաջադրված հոդվածերի վերաբերյալ՝ կարծիք հայտնելով, որ Արթուր Չախոյանի հանդեպ տեղի ունեցածը խոշտանգում է եղել։ Նրա խոսքով Չախոյանի նկատմամաբ խիստ մեղադրանք է առաջադրվել, որով նախատեսվում է մինչև 5 տարվա ազատազրկում, իսկ «խուլիգանախմբի» հանդեպ՝ մեղմ հոդված։ Նա իր եթերին կից գրել է․ «Ծածկադմփոց «Մասիվի թաղապետարանի» գործով. կոռուպցիան քողարկվում է «անձնական հարցի» շղարշով»։ *** |
Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարումը չի կասեցվել։ Քննիչը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել բացակայելու արգելքը։ Համանման խափանման միջոցներ են ընտրվել նաև բռնությունից տուժած, բայց մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արթուր Չախոյանի և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ նշելով, որ ՔԿ-ից հայտնել են, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ երկու քրեական վարույթներով էլ բոլոր վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ |
«Ծածկադմփոց «Մասիվի թաղապետարանի» գործով»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more