▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծածանելով ադրբեջանական դրոշը՝ մեքենան սլանում է Արտաշատ տանող ճանապարհով

Թարմացված․Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր համացանցում տարածված ադրբեջանական դրոշով տրանսպորտային միջոցի տեսանյութի վարորդը եղել է նոր զորացրված հայ զինվոր, ով իրականում փորձել է քարշ տալ ադրբեջանի դրոշը փողոցներով, սակայն սխալ ամրակապելու և քամու հետևանքով վերև է բարձրացել և սխալ ընկալվել:
Մեծ հաշվով, ներկայումս Հայաստանում կարող էր լրիվ այլ լիներ իրականությունը, դրա համար էլ մեր արձագանքը այդպես կտրուկ է նման երևույթներին»:

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեքենան սլանում Արտաշատ տանող ճանապարհով` ծածանելով ադրբեջանական դրոշը։

***

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը գրում է․

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։

Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

***

Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Որևէ դեպքում, որևէ ադրենալինի մեռած, անգամ որևէ մահապարտ ռիսկ չէր անի Ադրբեջանում հայկական դրոշով մեքենա քշել:
Որովհետև շատ լավ գիտեն, որ եթե անգամ կենդանի մնան ու ոստիկանություն տարվեն, նրանց համար կսկսվի այնպիսի Դանթեական դժոխք՝ մինչև կյանքի վերջ, որ իրենք ուղղակի կերազեն մահվան մասին:
Իսկ Հայաստանում թշնամի Ադրբեջանի դրոշով ֆռֆռալը բացարձակապես անվտանգ է, որովհետև Հայաստանը օկուպացված է ադրբեջանական նիկոլաիշխանության կողմից, և ադրբեջանական դրոշով ֆռֆռացողին ոչ միայն ոչինչ չի լինի, դեռ մի բան էլ գլուխը կշոյեն ու բաց կթողնեն ՀՀ ոստիկանությունից (դե հո հայ ցուցարար չէ, որ ջարդեն), իսկ ՀՀ ԱԱԾ-ն շատ արագ գործ կհարուցի իրենց բան ասողի վրա, ՀՀ Քննչականն էլ մի օրում գործը կուղարկի դատարան:
Մենք դեռ շատ ենք տեսնելու Ադրբեջանի դրոշները մեր փողոցներում, որովհետև կա նիկոլ ու կան աշխատավարձաանասուն ՀՀ ուժային կառույցներ»

***

Ակտիվիստ Արամ Մանուկյանը գրում է. «էս տեսանյութն ինչ-որ մի տեղ էդ տղայի օգտին է` դրոշի մի մասը գետնին է. բաց թողեք մի խոսքով ու իրեն ասեք, որ անելուց այնպես անի, որ երկու կարծիք չլինի»:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more