▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բյուրեղավանցին ինքն է իր վրա կրակել. ուշագրավ մանրամասներ՝ Կոտայքի զինված հարձակումից. armlur.am

 

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում: Armlur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել դեպքի առնչությամբ: Այսպես, մեր հավաստի աղբյուրները փոխանցում են, որ երեք անձինք փորձել են գողություն կատարել Բյուրեղավան քաղաքի 7-րդ շենքի 21 բնակարանից: Այն պահին, երբ գողերը ցանկացել են բացել բնակարանի դուռը` տան տերը վերադարձել է: Գողերի եւ տան տիրոջ միջեւ կարճ երկխոսություն է տեղի ունեցել: Այն ավարտվել է նրանով, որ գողերը զենքի սպառնալիքով տանտիրոջը ստիպել են լռել եւ աղմուկ չբարձրացնել, իսկ իրենք դիմել են փախուստի: Տանտերը չի նահանջել եւ իր ընկերոջ հետ հետապնդել է իր տանից գողություն կատարել ցանկացող անձանց: Ի վերջո, նրանց հաջողվել է գողերին հետապնդել եւ Նոր Գեղ համայնքի տարածքում հասնել նրանց: Այդ պահին գողերն արդեն եղել են երկուսով: Ենթադրվում է, որ նրանցից մեկը հանցագործության վայրից ոտքով է փախուստի դիմել: Գողերից մեկը, ենթադրվում է, 1973 թվականին ծնված եւ նախկինում դատված Կարեն Ռազմիկի Առաքելյանն իրեն հետապնդած քաղաքացիներին զենքով սպառնացել է: Այդ ամենի հետևանքով նրանց միջեւ կռիվ է սկսվել, որի ընթացքում հնչել են կրակոցներ, որոնցից մեկը դիպել է Կարեն Առաքելյանին եւ վիրավորել նրան: Վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրա հանցակցին հաջողվել է փախուստի դիմել: Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ տուժող քաղաքացին, որը, չվախենալով եւ իր կյանքը վտանգելով հետապնդել է գողերին, ոտքի թաթի մասում վնասվածք է ստացել: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/325886/ 

Արդեն հայտնել ենք, որ այսօր կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում:

armlur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել դեպքի առնչությամբ: Կայքի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ երեք անձինք փորձել են գողություն կատարել Բյուրեղավան քաղաքի 7-րդ շենքի 21 բնակարանից: Այն պահին, երբ գողերը ցանկացել են բացել բնակարանի դուռը` տան տերը վերադարձել է: Գողերի եւ տան տիրոջ միջեւ կարճ երկխոսություն է տեղի ունեցել: Այն ավարտվել է նրանով, որ գողերը զենքի սպառնալիքով տանտիրոջը ստիպել են լռել եւ աղմուկ չբարձրացնել, իսկ իրենք դիմել են փախուստի: Տանտերը չի նահանջել եւ իր ընկերոջ հետ հետապնդել է իր տանից գողություն կատարել ցանկացող անձանց:

Ի վերջո, նրանց հաջողվել է գողերին հետապնդել եւ Նոր Գեղ համայնքի տարածքում հասնել նրանց: Այդ պահին գողերն արդեն եղել են երկուսով: Ենթադրվում է, որ նրանցից մեկը հանցագործության վայրից ոտքով է փախուստի դիմել: Գողերից մեկը, ենթադրվում է, 1973 թվականին ծնված եւ նախկինում դատված Կարեն Ռազմիկի Առաքելյանն իրեն հետապնդած քաղաքացիներին զենքով սպառնացել է: Այդ ամենի հետևանքով նրանց միջեւ կռիվ է սկսվել, որի ընթացքում հնչել են կրակոցներ, որոնցից մեկը դիպել է Կարեն Առաքելյանին եւ վիրավորել նրան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more