▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելը պոզով ու պոչով չի լինում»․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրում է. «Ընտրություններից 8 ամիս առաջ թոշակառուն չգիտեր 10.000 դրամ ծախսել, իսկ ընտրությունից երկու ամիս առաջ՝ վուալլա, թոշակները բարձրանում են 10.000 դրամով: Պետական պարտքով բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելը պոզով ու պոչով չի լինում:
Ասեմ՝ էս տրյուկն էլ քեզ չի փրկելու…
Օրն էլ սիմվոլիկ է՝ իր տոնն է ապրիլի մեկը»։

***

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան: «Համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ: Ընդ որում, այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն՝ փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ, այսինքն՝ հետվճարի համակարգն արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք»,- նշեց նա:

***

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը գլխի է ընկել, կամ նրան գլխի են գցել, որ ԱԺ ընտրություններից 2 ամիս առաջ կենսաթոշակները պետք է բարձրացնել, որ թոշակառուները ՔՊ ընտրեն։ Բա ասում էիր, որ թոշակը10 հազար դրամով ավելացնենք, կենսաթոշակառուները չգիտեն, թե ինչպես ծախսեն 10 հազարը»։

Հիշեցնենք՝ 2025թ. դեկտեմբերին ԱԺ իր ելույթում վարչապետն ասել էր. «Շատ է խոսվում թոշակների և թոշակառուների մասին։ Հարգելի գործընկերներ, 2025 թվականի հունվարի 1-ից թոշակառուների և նպաստ, հաշմանդամության թոշակ ստացողների, եկեք պայմանական, որ շատ երկար տերմինաբանություն չօգտագործեմ, թոշակներն ավելանում են։ Պարզապես, հասկանո՞ւմ եք՝ կառավարել կա և կառավարումն ունի նրբություններ, և մենք էլ սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ լավ, թոշակառուների թոշակն ամսական 10 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, այդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքն այս դեպքում 65 պլյուս տարեկան թոշակառուների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է: Հիմա, հետևաբար, ինչո՞ւ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այն արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա՝ գնա դեղատուն այլ բան գնի, քան պետք է գնի, գնա ստանա այն բուժծառայությունը, քան պետք է ստանա...»:

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Անհողն այնքան վատ վիճակում է, որ ԱԺ ընտրություններից առաջ որոշել է չնախատեսված (բյուջեում գումար դրա համար չի հատքացվել) թոշակների բարձրացում անել...
Մեր հանրությանը հենց այս հարցը պետք է հետաքրքի, որը շատ կարևոր է, քանի որ 2026թ-ի բյուջեի հաստատման ժամանակ հենց Նիկոլն էր դոշը ծեծում, թե բա գումար չկա թոշակները բարձրացնելու համար, համ էլ 10 հազար դրամ որ բարձրացնենք թոշակը, միևնույն է դա թոշակառուի կյանքի վրա չի ազդելու... Իսկ հիմա, պարզվում է գումար կա... Որտեղի՞ց...
Ո՞վ է հովանավորում Նիկոլի նախընտրական այս «ընտրակաշառքը» թոշակների բարձրացման տեսքով՝ մեր պետբյուջեի հաշվին է արվո՞ւմ, Թուրքիայի և Ադրբեջանի հովանավորությամբ է արվո՞ւմ, թե՞ արևմուտքի...
Իմ սուբյեկտիվ կարծիքով Նիկոլին այս գումարը տվել են Ալիևն ու Էրդողանը, որոնց համար Նիկոլի վերարտադրումը Հայաստանի վարչապետի պաշտոնում շատ կարևոր է, քանի որ Նիկոլի ձեռամբ նրանք կործանելու են Հայաստանն և դա արդարացնում է մեծ գումարների տրամադրումը Նիկոլին...»:

Դիտեք նաև՝ 

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչպես և որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները։

Ըստ նախարարի, բոլորին տրվող թոշակներն ավելանալու են 10 հազար դրամով։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։

Բացի այս բարձրացումից, քաղաքացիներն իրենք էլ կարող են ևս մինչև 10 հազար դրամով բարձրացնել իրենց կենսաթոշակը՝ հետվճարի ծրագրով։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ապրիլի 1-ից ՀՀ -ում կենսաթոշակները բարձրանալու են։

Դիտեք նաև՝

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշո՞ւմ եք «տատիկների գործը»։ Կիմա տատին մինչև հիմա դատում են այն բանի համար, որ ցանկացել է ջուր ունենալ ու ըստ դատախազության՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ «ընդունել է» ջրագիծ քաշելու «խոստում»։ Դրա անունը դրել են «ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ», դիմակներով ձերբակալել են, 72 ժամ պահել են, հուգեբանական ճնշում են գործադրել…
Իսկ ի՞նչ անուն տանք գերագույն դավաճանի այն հայտարարությանը, որ 2026թ. պետբյուջեով չնախատեսված թոշակների բարձրացում է կատարում ապրիլի 1-ից՝ ընտրություններին ընդառաջ։ 10 հզր դրամի չափով։ Դա ընտրակաշառք չի՝ Կիմա տատին վերագրվո՞ղն է ընտրակաշառք։
Հ․Գ. Այն, որ կենսաթոշակները մեր երկրում ամոթալի ցածր են՝ դա անխոս է։ Բայց դրանց բարձրացումը չպետք է կատարվի և ընկալվի որպես ընտրակաշառք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more