▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրյուսելում սկսվեց ոստիկանության և բանակի հատուկ գործողությունը

Իրավիճակը Բելգիայի մայրաքաղաքում կտրուկ լարվել է...Քիչ առաջ ոստիկանությունը և բանակը սկսել են հատուկ գործողությունը Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում...Ինչպես հաղորդում է RTBF հեռուստաընկերությունն այս պահի դրությամբ փակ է Բրյուսելի կենտրոնական՝Գրան Պլյաս հրապարակը և նրա շրջակա փողոցները...Իսկ RTL հեռուստաընկերությունն էլ հաղորդել է,որ զինվորականները,հատուկ ջոկատայինները և ոստիկանները շրջապատել են Գրան Պլյասից 300 մետր հեռավորության վրա գտնվող Radisson Blue հյուրանոցը...Ոստիկանները բարձրախոսներից հորդորում են այդ տարածքում բնակվողներին դուրս չգալ տներից և չմոտենալ պատուհաններին...
Ուրբաթ օրվանից կյանքը Բրյուսելում կաթվածահար վիճակում է...Մարդիկ գերադասում են առանց սուր անհրաժեշտության տներից դուրս չգալ...
Այսօր,Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել էր,որ ևս մեկ օրով կերկարաձգվի ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր՝ չորրորդ աստիճանը և երկուշաբթի ևս բոլոր դպրոցները, համալսարանները և մետրոպոլիտենը կմնան փակ...Երկրի իշխանությունները համոզված են,որ ահաբեկիչները կփորձեն կազմակերպել հարձակումներ Բրյուսելում՝Փարիզի օրինակով...
Հ.Գ.Հիշեցնեմ,որ այս տարվա նոյեմբերի 13-ին Փարիզում կազմակերպված ահաբեկչությունների կազմակերպիչը Բրյուսելի Մոլենբեկ թաղամասի բնակիչ Աբդելհամիդ Աբաուդն էր...Փարիզյան ահաբեկչության զոհերի թիվը այս պահի դրությամբ 129 է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more