▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռունցքներով հարվածեց դեմքիս, փորիս, հետո քացով մարմնիս... Ակտիվիստ Գասպարիին ծեծի են ենթարկել

Ակտիվիստ Վարդգես Գասպարին  ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնում է, որ երեկ հարձակվել և ծեծի են ենթարկել իրեն: Նա մասնավորապես գրում է.

«Դեմիրճյան փողոցում ինձ վրա հարձակվեց ՀՀԿ շտաբի թաղի լակոտը... (անուն-ազգանունը հայտնի է ինձ): Նա ակնհայտ հարբած էր... Բռունցքներով հարվածեց դեմքիս, փորիս, վայր ընկնելուց հետո քացով մարմնիս...

Ես քիչ անց տեղից վեր կենալուց հետո գնացի նախագահի նստավայր՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկ և մոտակայքում գտնվող ապակյա շիշը շպրտեցի դեպի պահակակետի ապակյա պատուհանը, բայց դիպավ պատին և փշրվեց... Իսկ ոստիկանները եկան բռնությամբ ինձ տարան, գցեցին Դավթաշենի մի խուլ վայրում...

Չեմ պատրաստվում բողոքել... Ո՞ւմ բողոքեմ, էն ոստիկանությա՞նը, որ երեկ հենց ինքն էր ինձ կտտանքների ենթարկում...

Ես իմ հնարավորության սահմաններում բողոքելու եմ սս-ի դեմ՝ առաջին հերթին իմ 10 համաքաղաքացիներին սպանելու համար...»:

Ավելի ուշ Գասպարին կրկին ֆեյսբուքյան իր էջում նոր մանրամասներ է հայտնել.

«շարունակություն
Նախագահական նստավայրի առջև դուրս եկավ պահակախմբի ղեկավարը, սկզբից պահանջեց, որ հեռանամ այդտեղից... Հետո սա էլ տվեց վերջին հայհոյանքներն ու սպառնալիքները, քիչ անց ավելի կատաղեց և փորձեց սպառնալիքներն ի կատար ածել ... Ոտքերով ու բռունցքներով հարձակվեց, սակայն նրա ենթակաները իրեն կանգնեցրին... Մինչ այդ վերջինս հարցրել էր իմ արարքի պատճառը, և ես ասել էի, որ իրեն բանդայի թափթփուկներից քիչ հեռու խփել է ինձ...

Քիչ անց եկան ոստիկանական մեքենաներ... Ինձ կոպիտ բռնությամբ խցնկեցին մեքենան՝ գլուխս սեղմելով ներքև ծնկներիս արանքը: Մեքենան շարժվեց ու քիչ անց կանգնեց... Գտան բերեցին ինձ հարվածուղին... Ես չէի տեսնում, զգում էի դա... Դուռը բացվեց նստեց մի հոգի, և ես զգացի ալկհոլի սուր հոտը, որը քիչ առաջ փչում էր ինձ հարվածողի վրայից... 

Մեքենան քշեց մոտ մեկ ժամ և ավելի... Աջ ձեռքս ոլորել էին մեջքիս և պարբերաբար ավելի էին սեղմում ... Հետո ես գուշակեցի դա անում էին, բացի ցավ պատճառելուց, իմ ուշադրությունը շեղեն իրենց շշուկով խոսակցությունից...

Այդ մեժ ժամից ավել մեքենայում գտնվելու ընթացքում հավանաբար հանցագործության հեղինակի կռիշները պայմանավորվեցին վերևների հետ և որոշեցին գործը ոստիկանություն չհասցնել...

Մի խուլ ու ամայի վայրում ինձ դուրս գցեցին մեքենայից և հեռացան... / Այդ վայրը ինձ անծանոթ Դավթաշենի ձորի մի խուլ վայր էր, և ես 15-20 րոպե քայլելով հասա բնակելի վայր, այնուհետև տաքսիով տուն/»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more