▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնաբարություն անգլիական ու հայկական ոճով

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Բռնաբարության համար դատված անգլիական «Շեֆիլդ» ակումբի ֆուտբոլիստ Էվանսը բանտից հետո ցանկանում է վերադարնալ ֆուտբոլ: Սակայն Անգլիայի պաշտոնյաները համարում են, որ դա կարող է վատ օրինակ ծառայել երիտասարդությանը: Ինչ միամիտ են այս անգլիացիները` նրանց մոտ և վարունգն է թարս աճում, և ավտոների ղեկն է թարս կողմից:

Այ օրինակ Հայաստանում անչափահասի բռնաբարության համար դատվածությունը չի խանգառում նախկին ոստիկանին երկրի նախագահի պաշտոնի հավակնել ու մի ողջ քաղաքական քառյակ հավաքել իր շուրջը: Եվ ինչու՞ պիտի խանգառի, եթե գործող նախագահն ամբողջ մի երկիր է բռնաբարում ու վաճառում օտարին, իսկ մարզպետ նշանակվում է մարդասպանը… Այ քեզ օրինակ երիտասարդությանը: Անգլիայում հեռանում են առանց հրաժեշտ տալու, իսկ Հայաստանում ոչ հրաժեշտ են տալիս, ոչ էլ հեռանում են: Մինչևոր զոռով չհեռացնենք:

Տիգրան Խզմալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more