Երեկ, չնայած բարկ արևին ու ահավոր շոգին ես գնացի Նոր Հաճն տեսնելու Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցին և շնորհավորելու նախագծի հեղինակին, տաղանդավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանին հերթական գլուխգործոցի առիթով:
Եկեղեցին շրջապատած հազարավոր մարդկանց "կենդանի պատը" ճեղքելով հասա քարե պարիսպներին ու համոզվեցի, որ անիմաստ է շարունակել:
Անկենդան դեմքով, սև կոստյում-կարմիր փողկապներով, սափրված, հեռախոսն ականջներին, նյարդային քայլվածքով դեսուդեն գնացող թիկնապահների բանակը չէր թողնում որ օձն իր պորտով, ղուշն իր թևով անցներ ռուբիկոնը:
Մուտքի դռանը կանգնած, իբր կարևոր խոսակցության բռնված, գլուխները տմբտմբացնող պաշտոնյաներից շատերը ինձ լավ ճանաչում ու լավ էլ չճանաչելու էին տալիս:
Բնականաբար ես էլ իրենց շանտեղ չէի դնում:
Կամերան ձեռքիս շրջում էի ժողովրդի մեջ, զրուցում նրանց հետ, նկարում ու նկարվում նրանց հետ:
Ներսում տեղի ունեցողը ցուցադրվում էր եկեղեցու մուտի մոտ տեղադրված մեծադիր էկրանին: Բարձրախոսներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էլ լսվում էր կաթողիկոսի կերկերուն ձայնը:
ՈՒրեմն հավատացյալներից մարդ չկար ներսում: Միայն "տիրոջը" մոտ կանգնած պաշտոնյաներն էին քարացած նստած հետևում արարողությանը:
Բնականաբար ինչպես միշտ գործն ավարտվեց պարգևատրման արարողությամբ: ԵԿեղեցու բարձրագույն շքանշաններով պարգևատրվեցին մեծ բարերարի ծնողները:
Ես սպասում էի, որ որևէ պարգև կստանա նաև արդեն որերորդ եկեղեցին նախագծող ճարտարապետը: Ավաղ..!
Լավ է, որ այս անգամ կաթողիկոսը բարեհաճեց մի կերպ արտասանել նրա անունը:
Երբ ամեն ինչ ավարտվեց, ես սպասում եի որ վեհափառը դուրս կգա ու կշրջի ժողովրդի մեջ, թույլ տալով որ հավատացյալները համբուրեն իր աջը: Կրկին սխալվեցի: Դա էլ շատ համարվեց:
Երկրի ղեկավարներն ու հոգևոր առաջնորդը որ դռնից որ մտել էին, նույն դռնից էլ դուրս եկան ու անմիջապես դռան մոտ մատուցված մեքենաներով հեռացան:
Մգեցված ապակիներով մեքենաները իրենց հետ տարան թագավորական վերնախավի "ծանր աշխատանքից" հոգնած ու սոված պաշտոնյաներին դեպի "Փարավոն " ռեստորանային համալիր:
Մարմնական ու հոգևոր սովից, շոգից ու արևից տանջված հսկայական բազմությունը մնաց ցաքուցրիվ ու մոլորված:
Բայց դա կարճ տևեց: Նոր Հաճնից դեպի ուտուշ-խմուշ սլացող կառավարական մեքենաներին եկան փոխարինելու մատաղ բաժանողները:
...ՈՒ սկսվեց..!
Ես բնականաբար ոչ ուժ, ոչ էլ ցանկություն ունեմ նկարագրելու այն ամենը ինչ տեսա իմ աչքերով:
Մենակ կուզենայի հարցնել բարերարին, արդյոք դաս չեղա՞վ իրենց այն ամենը ինչ տեղի էր ունեցել մեկ-երկու տարի առաջ Աբովյան քաղաքում:
Բրդուճ բաժանողներին ուզում եմ ասել` բրդուճի կարոտ մնաք:
Ցավում եմ, մեր ժողովրդի վիճակի ու վարքի համար:
Ցավում եմ, որ նման ղեկավարներ ունենք:
Ցավում եմ, որ նման կաթողիկոս ունենք:
Ցավում եմ, որ ներկա եղա այդ ամենին:
Այնուհանդերձ սրտանց շնորհավորում եմ Արտակ Ղուլյանին ու շինարարներին սքանչելի կառույցի համար:
Աստծո օրհնությունը անպակաս լինի մեր խեղճ ու թշվառ ժողովրդի գլխից:
Ամեն:
Երեկ, չնայած բարկ արևին ու ահավոր շոգին ես գնացի Նոր Հաճն տեսնելու Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցին և շնորհավորելու նախագծի հեղինակին, տաղանդավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանին հերթական գլուխգործոցի առիթով: Եկեղեցին շրջապատած հազարավոր մարդկանց «կենդանի պատը» ճեղքելով հասա քարե պարիսպներին ու համոզվեցի, որ անիմաստ է շարունակել:
Անկենդան դեմքով, սև կոստյում-կարմիր փողկապներով, սափրված, հեռախոսն ականջներին, նյարդային քայլվածքով դեսուդեն գնացող թիկնապահների բանակը չէր թողնում որ օձն իր պորտով, ղուշն իր թևով անցներ ռուբիկոնը: Մուտքի դռանը կանգնած, իբր կարևոր խոսակցության բռնված, գլուխները տմբտմբացնող պաշտոնյաներից շատերը ինձ լավ ճանաչում ու լավ էլ չճանաչելու էին տալիս: Բնականաբար ես էլ իրենց շանտեղ չէի դնում:Կամերան ձեռքիս շրջում էի ժողովրդի մեջ, զրուցում նրանց հետ, նկարում ու նկարվում նրանց հետ:Ներսում տեղի ունեցողը ցուցադրվում էր եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծադիր էկրանին: Բարձրախոսներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էլ լսվում էր կաթողիկոսի կերկերուն ձայնը:
Ուրեմն հավատացյալներից մարդ չկար ներսում: Միայն «տիրոջը» մոտ կանգնած պաշտոնյաներն էին քարացած նստած հետևում արարողությանը:Բնականաբար ինչպես միշտ գործն ավարտվեց պարգևատրման արարողությամբ: Եկեղեցու բարձրագույն շքանշաններով պարգևատրվեցին մեծ բարերարի ծնողները: Ես սպասում էի, որ որևէ պարգև կստանա նաև արդեն որերորդ եկեղեցին նախագծող ճարտարապետը: Ավաղ..! Լավ է, որ այս անգամ կաթողիկոսը բարեհաճեց մի կերպ արտասանել նրա անունը:Երբ ամեն ինչ ավարտվեց, ես սպասում եի որ վեհափառը դուրս կգա ու կշրջի ժողովրդի մեջ, թույլ տալով որ հավատացյալները համբուրեն իր աջը: Կրկին սխալվեցի:
Դա էլ շատ համարվեց: Երկրի ղեկավարներն ու հոգևոր առաջնորդը որ դռնից որ մտել էին, նույն դռնից էլ դուրս եկան ու անմիջապես դռան մոտ մատուցված մեքենաներով հեռացան: Մգեցված ապակիներով մեքենաները իրենց հետ տարան թագավորական վերնախավի «ծանր աշխատանքից» հոգնած ու սոված պաշտոնյաներին դեպի «Փարավոն» եստորանային համալիր:
Մարմնական ու հոգևոր սովից, շոգից ու արևից տանջված հսկայական բազմությունը մնաց ցաքուցրիվ ու մոլորված: Բայց դա կարճ տևեց: Նոր Հաճնից դեպի ուտուշ-խմուշ սլացող կառավարական մեքենաներին եկան փոխարինելու մատաղ բաժանողները:...ՈՒ սկսվեց..!Ես բնականաբար ոչ ուժ, ոչ էլ ցանկություն ունեմ նկարագրելու այն ամենը ինչ տեսա իմ աչքերով:Մենակ կուզենայի հարցնել բարերարին, արդյոք դաս չեղա՞վ իրենց այն ամենը ինչ տեղի էր ունեցել մեկ-երկու տարի առաջ Աբովյան քաղաքում:
Բրդուճ բաժանողներին ուզում եմ ասել` բրդուճի կարոտ մնաք:
Ցավում եմ, մեր ժողովրդի վիճակի ու վարքի համար:
Ցավում եմ, որ նման ղեկավարներ ունենք:
Ցավում եմ, որ նման կաթողիկոս ունենք:
Ցավում եմ, որ ներկա եղա այդ ամենին:Այնուհանդերձ սրտանց շնորհավորում եմ Արտակ Ղուլյանին ու շինարարներին սքանչելի կառույցի համար:
Աստծո օրհնությունը անպակաս լինի մեր խեղճ ու թշվառ ժողովրդի գլխից:Ամեն:
Սամվել Սևադա