Երևան է ժամանելու Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ռոնալդոն։

Այս մասին հայտնում «Երեւան» (նախկին՝ «Փյունիկ») ֆուտբոլային ակումբը: Նա մասնակցելու է հուլիսի 8-ին կայանալիք լեգենդների խաղին:

Լեգենդների խաղում Լատինական Ամերիկայի հավաքականը կմրցի Եվրոպայի հավաքականի դեմ: Հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի 20:00-ին:


