Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նախնական տվյալներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որ վերաբերում է Խորենացի փողոցում տեղի ունեցած բախման արդյունքում վիրավորներին.
«ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։ 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին։
Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում»,-գրել է Անահիտ Հայթայանը։