Բազմիցս խոսել եմ սննդի անվտանգության ոլորտի բացերի մասին: Անդրադարձել եմ Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար կազմի աշխատանքի որակին, բայց ոնց տեսնում եմ ոչինչ չի փոխվում: Ահա «փայլուն» աշխատանքի հերթական ծիլերը:
Հայկ Հունանյանը մի լուսանկար է տեղադրել իր էջում, որտեղ հստակ երևում է բորբոսնած յոգուրտը: Ըստ սպառողի` նա այդ յոգուրտը քաղաքի սուպերմարկետից գնել է իր երեխայի համար: Վերահսկողության ու ոչ ճիշտ աշխատանքի հետևանքն էլ հենց սրան է հանգեցնում է: Գոնե այն սննդամթերքը, որը օգտագործվում է հիմնականում երեխաների կողմից պետք է պատշաճ վերահսկել:
Հույս ունենանք, որ մի օր ՍԱՊԾ ղեկավարության առջև էլ կբացվի նման մի տեսարան և դրանից հետո այդ կառույցը ԿԳՈՐԾԻ, ԿԱՇԽԱՏԻ և ԿՎԵՐԱՀՍԿԻ:
Հ.Գ. Մնում է պարզել յոգուրտը թուրքական էր, թե` ոչ, քանզի թուրքական ապրանքների նկատմամբ վերահսկողությունն այլ է:
Բորբոսնած յոգուրտ՝ Երևանի սուպերմարկետներից մեկում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Բլոգ more

more

more

more

more

more

more