Ընկերոջս կրտսեր եղբայրը,էլի առաջին գծում է:
Քիչ առաջ ընկերոջս հետ խոսեցի:
Ասում եմ ի՞նչ կա,ի՞նչ նորություն ունես:
Ասեց որ լուսաբացին ա եղբոր հետ խոսացել:
Մոտավորապես սենց խոսակցություն ա եղել երկու եղբայրների միջև:
— Ո՞նց ես ցավդ տանեմ, տղերքը ո՞նց են: Որտե՞ղ եք: Ի՞նչ վիճակ է:
— Լավ եմ,բոլորս լավ ենք: Չեմ կարա ասեմ որտեղ ենք, բայց լավ ենք, բոլորս ողջ-առողջ: Լավ,ժամանակ չկա,դեռ մնացած տղերքն էլ տուն պիտի զանգեն: Դու էն ասա, երեկ Բորուսսիան ի՞նչ ա արել, Հենոն գոլ խփե՞լ ա:
— Բորուսսիան հաղթել ա , Հենոն էլ երկու գոլային փոխանցում ա արել:
— Արա,ջա՜ն: Տղե՜րք, Հենոն երեկ երկու հատ գոլեվոյ ա արել: Լսի,բա Ռեալս ինչ ա արել: Էլի կրվե՞լ են….
— Չէ, էդտեղ էլ ա,քո ուզածով, 2:1 հաղթել են…
— Չէ լու՞րջ, վայ քու արա, Բարսին իրենց դաշտու՞մ մզցրե՞լ են…լավ օտբոյ եմ տալիս,ժամանակ չկա, մի քանի րոպեից էլ կապ չենք ունենա: Չմտածեք մեր մասին: Ահագին պայմանագրային հոպարներ են եկել զորամաս, դուխներս միլիոն ա:
Գոռ Արարատյան