▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորը պետք է պատասխան տան իրենց սխալների համար

«Ես ուղղակի ցնցված եմ: Երեխաները գիտեն, թե ինչ է Հայրենիքը ու մեզ էլ հասկացրեցին ու սովորեցրեցին: Իսկ մինչ այդ մենք մեզ շատ անբարո ենք պահել: Քանդել ենք արձաններ, մշակույթ, վանդալիզմով ենք տառապել, բայց այս երեխաները հասկացրին, որ մենք սխալ ենք, իրենք են ճիշտ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է բան սովորի հայ զինվորից.

«Զինծառայողների համար իշխանությունն ամեն ինչ պետք է անի. միայն խոսելով չէ, կատարելով է: Մարդկանց աշխատանքից ազատելը դեռ պատասխանատվությունից ազատել չի նշանակում. բոլորը պետք է պատասխան տան իրենց սխալների համար: Եթե գդալն արժե 70 դրամ, ինչո՞ւ են իրենք առնում 400 դրամով»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more