▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոլորը միասին կործանում են ժամանակին հրաշք մի Երկիր»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանդարտ ա համացանցը, հանգիստ ա Երկիրը:
Բոլորը միասին` ոմանք անճարությունից, ոմանք կուշտ լինելուց, ոմանք բթությունից, ոմանք փողը կորցնելու սարսափից` բոլորը միասին կործանում են ժամանակին հրաշք մի Երկիր, որտեղից սերնդե սերունդ Արարատին էին նայում: Կար ժամանակ` չամաչելով: Հիմա էլ ամոթ չկա:
Էն տղերքը, որ բոլորիս համար կյանք տվեցին, այ իրանք էին ափսոս: Իրանք գեոքաղաքականություն չգիտեին, իրանք կռվել գիտեին ու հայրենիք սիրել:
Չէ... Հայաստանը կլինի, կպահպանվի... Երևի սա պետք ա մեր մաքրվելու համար: Բայց մաքրվելուց հաստատ մենակ նիկոլենք չի, որ պետք ա վախենան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more