Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանի ելույթը Ազատության հրապարակում շատ կարճ տևեց: Նա քաղաքացիներին կոչ արեց միանալու իրենց պայքարին:
«Ես վստահ եմ, որ երեկվա մեկնարկը հզոր է եղել և եթե մեր այսօրվա քանակը զիջում է երեկվա քանակին, դա չի նշանակում , որ մենք թուլացել ենք:
Վստահ եմ, որ բոլորը հասկացել են, որ մենք ինչ ուզենք կանենք:
Առիթից օգտվելով կոչ եմ անում մեր երիտասարդությանը, մեր ժողովրդին՝ միանալու մեզ:
Ժողովուրդ, այս մեկնարկը այլ մեկնարկ է : Պարզապես օր առաջ մենք պետք է այս հրապարակը լցնենք և եկող օրերին ամեն ինչ անելու ենք, որ այդպես էլ լինի: Հաղթանակաը մերն է»,-այս խոսքերով եզրափակեց իր ելույթը Ժիրայր Սեֆիլյանը: