▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորը երջանիկ են՝ ոչ ոքի ուրեմն կաշառք չի տրվել

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հերթական դատավարական անարդարությանը գրում է.

Այսօր Կենտրոնի դատարանը դատավոր Գ.Պողոսյանի նախագահությամբ դատապարտեց իմ պաշտպանյալ Սմբատ Գաբրիելյանին 5 տարվա ազատազրկման... Ոչ մի անսովոր կամ առտարոց բան չեղավ դատական անցուդարձի մեջ՝ նման դատավճիռներ օրը երևի մի քանի տասնյակ կայացնում են.. Մի էական տարբերությամբ՝ իմ պաշտպանյալը անմեղ էր... Կասեք՝ փաստաբանի խոսքեր են, այդպես էլ պետք է ասեմ... հակառակվելը իմաստ չունի, բայց իրոք անմեղ էր.. և սարսափելին այն ունայնությունն էր և անտարբերությունը, սովորական, ընդմիջման սպասող դեմքի արտահայտությունն է, որով դա կատարվեց՝ ջհանդամ մի մարդու ճակատագիր էլ կործանվեց... մեղադրողը տարավ իր հիմնարկ հերթական ՙսև թուղթը՚՝ բոլորը երջանիկ են՝ ոչ ոքի ուրեմն կաշառք չի տրվել, դատավորը գնաց քննելու այլ բազմաթիվ գործեր, իսկ խեղճ Սմբատը էլ ապագա չունի, կյանքը մի մռայլություն է որից նա դժվար թե դուրս գա... կասեք կամ վերաքննիչ, կա վճռաբեկ.. էհա՝ շենքերը կան, բա մեջը ի՞նչ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more