Բլոգերին ձերբակալել են Փաշինյանին «ս» ասելու համար․․․Ռուբեն Մելիքյան
Այսօր Շենգավիթում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ «Նիկոլ, դավաճան» բղաված տղամարդուն՝ բլոգեր Արտակ Ավետիսյանին, հղի կնոջ աչքի առջև բռնի ուժով բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է փաստին՝ ընդգծելով՝ իրավապահ համակարգը լծված է ոչ թե հանցագործությունների բացահայտմանը, այլ քաղաքական հետապնդումներին։
«Բազմիցս բարձրաձայնել, ասել ենք, որ հանցագործությունները աճում են, որովհետև ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը՝ ներառյալ Հակակոռուպցիոն կոմիտեն, Քննչական կոմիտեն և մյուս մարմինները, ամբողջությամբ լծված են քաղաքական պատվերների կատարմանը և ժամանակ չեն ունենում հանցագործությունները բացահայտել։ Նրանք ոչ միշտ են այդ հարցում դիտավորություն դրսևորում, պարզապես քաղաքական պատվերներն այնքան շատ են, որ չեն հասցնում իրենց բուն գործերով զբաղվել»։


