▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկներն առաջին անգամ փոքրացրել են երեխայի գլուխը

Life.panorama.am-ը գրում է. Չինաստանում բժիշկները աշխարհում առաջին անգամ իրականացրել են գլխի փոքրացման վիրահատություն: Երեխայի վրա, որը տառապում էր հիդրոցեֆալիայից, տեղադրել են 3D տպագրիչով ստեղծված գանգատուփ: Այս մասին հայտնում է Naked Science-ը: Հիվանդը եղել  է 3-ամյա փոքրիկ աղջնակ, որի գանգատուփը հիդրոցեֆալիայի պատճառով բնականից 3-4 անգամ մեծ էր: Ըստ բժիշկների, նրա ուղեղի ծավալի 85 տոկոսը կազմում էր հեղուկը:Խնդիրը նրանում էր, որ հեղուկի ճնշումից երեխայի մոտ կարող էին առաջանալ տարբեր բարդություններ, կուրությունից մինչև օրգանների վնասվածքներ: Այդ պատճառով երեխայի վրա տեղադրել են մասնագետների կողմից ստեղծված նոր գանգատուփ, որը կօգնի խուսափել դրանից:Նախկինում ԱՄՆ-ում կատարել են 3D տպագրիչով ստեղծված կտորների տեղադրում հիվանդի գանգի վրա, սակայն, ըստ չինացի բժիշկների, գանգի ամբողջական փոփոխում աշխարհում կատարվել է առաջին անգամ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more