▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկները Պավել և Արամ Մանուկյանների վիճակը գնահատում են ծանր

Քիչ առաջ «Ազատության» ուղիղ եթերում իրենց մոտ տեղափոխված վիրավորների վիճակի մասին տեղեկություններ  ներկայացրեցին Էրեբունի ԲԿ-ի բժիշկները : Այստեղ երեք վիրավոր կա՝ Պավել և Արամ Մանուկյանները և մի ոստիկան: Ոստիկանի վիճակը միջին ծանրության է:

Բժիշկները Պավել և Արամ Մանուկյանների վիճակը գնահատում են ծանր: Նրանց կյանքին, ըստ բժիշկ Միքայել Մանուկյանի, վտանգ է սպառնում, սակայն ամեն ինչ արվում է վիճակը թեթեւացնելու համար:

Պավել Մանուկյանն ունեցել է զույգ ազդրերի հրազենային վնասվածք, կոտրվածք: Արամ Մանուկյանը՝ ձախ ազդրի հրազենային վնասվածք: Վիրահատություններն արվել են, նրանք միացված են արհեստական շնչառության ապարատին և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:  

Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար  Հարություն Մանգոյանը հայտնեց, որ Պավել և Արամ Մանուկյանների վիճակը ծանր, կայուն, վերահսկելի է, արհեստական շնչառություն է միացված:

Հիմնական վտանգների դեմ ուղղված միջոցառումներ են արվում:

 

Տեսանյութը՝ 1in. am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more