▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկ Վահրամ Անդրեասյանը մայիսից կանցնի իր բնականոն աշխատանքին

Հարգելի լրագրողներ, ընկերներ, քաղաքացիներ, բժիշկներ

բժիշկ Վահրամ Անդրեասյանը մայիս ամսվանից կանցնի իր բնականոն աշխատանքին (չնայած ես շատ կխնդրեմ մեր հարգելի իշխանություններին, ղեկավարությանը, որ անհապաղ ընդունեն հաշվի առնելով որ նա մեծ վաստակ ունի բժշկության մեջ):

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր լրագրողներին, ընկերներին, բժիշկներին և պարզապես քաղաքացիներին նրա համար, որ իմ խնդրանքին հորդորին, պահաջին այդքան սրտացավ և օպերատիվ կերպով արձագանքեցին:

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ առողջապահության նախարար պարոն Արմեն Մուրադյանին, Երևանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն Թագուհի Ստեփանյանին:

Խնդրանք և պահանջ ունեմ բոլորին եկեք հարգենք միմյանց այս կյանքում բոլորս էլ կարող ենք սխալվել:

Եվ մի թշնամացեք բժիշկների հանդեպ:

Ես միշտ իմ կոլեգաների կողքին եմ լինելու և բուռն ձևով քննադատելու եմ բժիշկներին վարկաբեկողներին լրատվական և տարբեր միջոցներով:

Կրկին շնորհակալ եմ բոլորիցդ:

Արձագանքը եղել է անձամբ իմ և իմ մի քանի տասնյակ կոլեգաների կողմից:

 

Հարգանքներով՝

Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ`

Արամ Աշոտի Սարգսյան

 

Լուսանկարում՝ Վահրամ Անդրեասյանն է 

535216_844113062384893_6184807245407108624_n

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է շտապօգնության բժիշկը խոսում տարեց տղամարդու հետ, ում ինքնազգացողությունը վատացել էր : Նրան օգնություն ցուցաբերելու համար հրավիրվել էր շտապ բժշկական օգնություն: «Արի գոնե, նստի: Այ մարդ, ստեղ հազար հատ մարդ կա, հո դու խայտառակ չե՞ս: Չես գալի՞ հըմի հիվանդանոց, հավեսդ չունեմ»,- ասել էր բժիշկը այգում՝ գետնին պառկած տարեց մարդուն ու հեռանում:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը բժիշկ Վահրամ Անդրեասյանին աշխատանքից ազատել էր: Երեկ մի խումբ բժիշկներ պահանջել էին, որ նրան աշխատանքի վերադարձնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more