▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիլզերյանը` Երևան այցելելու և Հայաստանի քաղաքացի դառնալու իր ցանկության մասին

«Instagram-ի փլեյբոյ», միլիոնատեր ու պոկերի աստղ Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանը, ում արտաքին տվյալներից միանգամից պարզ է դառնում, որ հայկական արմատներ ունի, ծնվել է Միացյալ Նահանգներում, սակայն մշտապես ցավով է նշում, որ չգիտի հայերեն ոչ մի բառ:

Asekose.am-ի լոսանջելեսյան աղբյուրները նշում են, որ նա մտադիր է առաջիկայում հայերեն սովորել, Հայաստան այցելել` Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով:

Փոլ Բիլզերյանի տատիկը` հոր մայրը, ցեղասպանությունից հրաշքով է փրկվել ու դժվարությամբ հասել Միացյալ Նահանգներ: Նա իր որդուն պատգամել էր անպայման այցելել Հայաստան: Փոլի հայրը  90-ականների վերջին կատարել է  խոստումն ու այցելեց հայրենիք: Փոլ Բիլզերյանը, ով այդ շրջանում  զբաղված է եղել իր բիզնեսով, չի կարողացել  այցելել Հայաստան, բայց հոր մահից առաջ խոստացել է, որ մի օր կլինի պատմական հայրենիքում, ինչը  նաև ցեղասպանությունից փրկված  նրա տատի ցանկությունն էր:

Փոլ Բիլզերյանն այժմ նպատակ ունի դառնալ Հայաստանի քաղաքացի, որ  այդպիսով փակի ընտանեկան անկատար խոստումների շղթան:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Փոլ Բիլզերյանի այս մտահղացմանը միանալու է նրա որդին՝ Դենը: 

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more