▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն չի մասնկացի ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագծի քննարկմանը. Ծառուկյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում քննարկում է եղել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում խորհրդարանում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նա կարծում է, որ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծով, որն առնչվում է ՍԴ նախագահի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն, բերված հիմնավորումները շատ թույլ են:

«Մենք որոշեցինք, որ նախագծի քննարկմանը չենք մասնակցելու»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more