▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի ծեծի գործով հետքերը տանում են նրա կուսակցի ուղղությամբ. yerkirmedia.am

 yerkirmedia.am-ի տեսանյութում. Ակտիվիստ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու առիթով հարուցված քրեական գործը բեկումնային շրջադարձ է արձանագրել։ Այս պահին, մեր տեղեկություններում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվում Երեւանում որպեսի "Տեցի կռուգ" հայտնի տարածքում տեղակայված նախկին "Հայկոոպի" բազայի տարածքում, որտեղ այժմ գործում է ԲՀԿ խմաբկցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող "Քաղաքային ունիվերսալ բազա" ՍՊԸ-ն։   Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ  նախօրեին Արտակ Խաչատրյանը ենթարկվել էր կրկնակի հարցաքննության, որի ընթացքում նաեւ աղոտ մի քանի դրվագներ էր նշել, թե որտեղ է իր նկատմամաբ տեւական բռնություն գործադրվել։ Օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է հենց այն ենթադրյալ վայրը, որտեղ կատարվել է հանցագործությունը։   Այս պահին տուժող Ատակ Խաչատրյանը խուզարկության վայրում է, որտեղ նրա հետ քննիչները կատարում են փորձարարություն:   Տեղում աշխատող մեր գործընկերը տեղեկացրեց, որ խուզարկության վայր են եկել ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը։

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more