Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայ համայնքը ակցիա է իրականացրել՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել հայ պատանդներին: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ գերեվարված պատանդները Բաքվում դատվում են, որովհետև հայ են։ Նրանք պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների և կառույցների նկատմամբ։ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները՝ ԵՄ-ն պետք է նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառի պատասխանատուների, այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների դեմ, և վերագնահատի Ադրբեջանի հետ իր տնտեսական և էներգետիկ հարաբերությունները՝ խուսափելու համար մեղսակցությունից»,- նշված է հայտարարության մեջ: Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև ապահովել հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը, կանխարգելել մշակութային արժեքների հետագա ոչնչացումը, ինչպես նաև երաշխավորել տեղահանված հայերի վերադարձի իրավունքը»։ |