▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բելառուսն ու Ղազախստանը չեն մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին

Մեր ֆորմալ դաշնակցի կարգավիճակով հանդես եկող Բելառուսն ու Ղազախստանը չեն մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Աստանան ընդհանրապես բացակա է լինելու, իսկ Մինսկը մասնակցելու է «ԺԷԿ»- մակարդակով: Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե էդ երկուսը՝ հեչ, կարևորը Ռուսաստանն է: Շատ տարօրինակ մոտիվացիա է. եթե այդպես է, ինչո՞ւ անդամակցեցիք ԵՏՄ-ին, չէ՞ որ ԵՏՄ-ն միայն Ռուսաստանը չէ: Առանց ԵՏՄ-ին անդամակցելու էլ՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ուներ և ունի համագործակցության բարձր մակարդակ: Թե՞ Ռուսաստանը պարտադրեց գնալ այդ քայլին, որպեսզի մեր գործոնն օգտագործվի Բելառուսի ու Ղազախստանի դեմ: Գուցե դա՞ է պատճառը, որ Աստանայում ու Մինսկում մենք Ռուսաստանի «վեցնոցի» ընկալում ու արհամարհվելու պատճառ ունենք:

Սուրեն Սուրենյանց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more