Բայց դուք էս ի՞նչ վախենալու եք․․․Նաիրա Զոհրաբյանը նիկոլականների կադրեր է հրապարակել
Բայց դուք էս ի՞նչ վախենալու եք․․․Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում նիկոլականների կադրեր է հրապարակել
Դիտեք նաև՝
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Շրջիկ թափառախումբը հստակ ծրագրված եկել էր սադրանք իրականացնելու։ Մայր Աթոռի դռներին հարվածելով փորձում էին ներխուժել եկեղեցի։
Իրենց պաշտոնական պարտականությունները թողած, աշխատանքային ժամին մեր հարկերից վճարվող չինովնիկները եկել էին հանցագործություն կատարելու, ինչը ֆիքսված է բազմաթիվ տեսախցիկներով։
Այլ հարց է, թե ինչպես և ում թույլտվությամբ է իրենց հաջողվել մոտենալ մուտքին։ Օրինակ մեզ հսկում էին 4 շարք ոստիկաններ, տեղից շարժվելու տարբերակ չկար, էլ ուր մնաց անցնել մյուս կողմ։
Բայց այստեղ ամենակարևորը այն էր, որ ժողովուրդը սադրանքի չտրվեց ու սադրիչները իրենց նպատակին չհասան իրավիճակը բախման տանելու։
Երբ շրջիկները շարան-շարան լքեցին տարածքը, ինչ-որ պահի հայտնվեցի դուրս բերվող ոստիկանական շարքերի մեջտեղում։ Անհավանական քանակության ուժայիններ էին գալիս չորս կողմից իմ ուղղությամբ։ Էլ չեմ ասում քաղաքացիական հագուստով ուժայինների քանակը տարածքում։
Առհասարակ նման տեսարան Մայր Աթոռի տարածքում չպիտի լինի մեր իրականության մեջ։ Չպիտի լինեն հայհոյող, միջնամատ ցույց տվող ու եղկելի պահվածք դրսևորողներ սրբավայրում։ Իրենց այդտեղ ուղարկողը իր աթոռի կռիվն ա տալիս, կարմիր գիծ չունի։ Բայց ժողովրդի արժանապատվության հարց ա սա։ Չի կարելի անբարոյականությունը դարձնել նորմալ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet